Այսօր՝ մարտի 8-ի առավոտյան, փակել էին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի համար։
Ուշագրավ էր, որ փակել էին նաև դալանները, որպեսզի ոչ մեկ ելումուտ չանի։
Փողոցների փակման, դալաններում, կանգառներում և անցումներում մարդկանց տեղաշարժն արգելելու համար ոստիկաններ էին բերվել, չնայած հանգամանքին, որ վաղ առավոտ էր՝ 7։45 և փողոցներում գրեթե մարդ չկար։
Մանրամասն՝ կարճ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը