Մոսկվայում ամանորյա տոնակատարությունների ժամանակ հրավառություն չի նախատեսվում. այս մասին ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
2022-ին և 2023-ին Մոսկվայում ամանորյա հրավառություններ չեն անցկացվել պատերազմի պատճառով։
2022 թվականի նոյեմբերին Սոբյանինը բացատրել էր, որ մոսկվացիները, ովքեր մասնակցել են «ակտիվ քաղաքացի» կայքի հարցմանը, դեմ են արտահայտվել հրավառություններին և փողոցային համերգներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում ո՛չ Արցախի շրջափակման, ո՛չ բռնագաղթի տարում չչեղարկվեցին ամանորյա հրավառությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը