08 12 2024

Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա

Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա

Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա.Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ռուսաստանը, Ելնելով հումանիտար սկսզբունքներից, Ասադին եվ նրա ընտանիքի անդամներին ապաստան է տրամադրել; Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ի կրեմլյան աղբյուրը։

 

Նշենք, որ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով սիրիական հանրապետությունում իր աղբյուրներին, գրել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեծ հավանականությամբ զոհվել է ավիավթարի հետևանքով։

Համաձայն այդ հրապարակման, Իլ-76 ինքնաթիռը, որով Ասադը, իբր, օդ է բարձրացել Դամասկոսից, սկզբում շարժվել է դեպի Իրաքի հետ սահման, այնուհետև թեքվել դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Սիրիայի Միջերկրական ծովի ափ, որտեղ ապրում են կառավարությանը հավատարիմ ալավիները և տեղակայված են ռուս զինվորականների բազաներ, որից հետո այն կտրուկ թեքվել է հակառակ ուղղությամբ և անհետացել ռադարներից Հոմսի մերձակայքում, որը վերահսկվում է ապստամբների կողմից։ Թռիչքի նպատակակետը չի նշվում։ Ռադարներից անհետանալուց երկու րոպե առաջ, FlightRadar թռիչքների հետագծման ծառայության տվյալների համաձայն, ինքնաթիռի թռիչքի բարձրությունը և արագությունը սահուն նվազել են համապատասխան մինչև 2,6 կմ և 64 կմ/ժ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ