ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ և որ կոմղերը հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Փոխանցում է РИА Новости-ին։
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Իսկ իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է՝ դա կորոշվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ նախագահն ասել էր, որ պատրաստ է Թրամփի հետ հանդիպման՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, երկու նախագահները խոսելու բան կունենան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը