05 02 2025

Թրամփը հնարավոր է համարել Փեզեշքիանի հետ հանդիպումը

Թրամփը հնարավոր է համարել Փեզեշքիանի հետ հանդիպումը

Ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը։ Այս հայտարարությունը նա արել է երեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցում։

Իրանի վրա ԱՄՆ առավելագույն ճնշումը վերականգնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումից հետո Թրամփն ասել է, որ հուսով է, որ «ստիպված չի լինի շատ հաճախ օգտվել դրանից»: Հարցին, թե պատրաստ է դիտարկել Իրանի նախագահի հետ հանդիպման կամ անմիջական շփումների հնարավորությունը, Թրամփը դրական է պատասխանել։

«Տեսնենք՝ կարո՞ղ ենք համաձայնության գալ կամ գործարք կնքել Իրանի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Հնարավոր գործարքի մանրամասների վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան՝ Թրամփն ընդգծել է, որ «Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ»։ «Մենք չենք ցանկանում կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի կամ մեկ ուրիշի նկատմամբ, սակայն նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփին նաեւ հարցրել են, թե ինչ հետեւանքներ կարող են սպառնալ Իրանին, եթե իր կամ իր թիմի անդամների դեմ մահափորձ կատարվի։ «Եթե նրանք դա անեն, կոչնչացվեն, դա կլինի վերջը։ Ես հրահանգներ եմ թողել, եւ եթե նրանք դա անեն, նրանք կոչնչացվեն, ոչինչ չի մնա»,- ասել է ԱՄՆ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ