«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խոսել է Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրել պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։
«Հենց նոր խոսեցի Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրեցի պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։ Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»,-գրել է նա:
Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ շատ վատ է վարչապետը վերաբերվում դրան: «Վարչապետը երբևէ ոչ խրախուսել է, ոչ էլ պահանջել, որ իր նկարները կպցված լինեն որևէ պետական հաստատությունում, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատասենյակի պատերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը