Փաշինյանի նոր կառավարությունը բանիմաց կադրերի կարիք ունի, ու հասկանալի է, որ փոփոխություններ պետք է լինեն տնտեսական բլոկում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը կլքի Արարատ Միրզոյանը. նա գնալու է ԱԺ՝ որպես խոսնակ: Այս մասին գրում է Politik.am-ը։
Փաշինյանի կառավարության վերջին 7 ամսիների ամենաաղմկոտ գործերը կապված են ԱԱԾ-ի հետ: Այս կառույցը հատկապես երկրի ղեկավարների գաղտնալսումից հետո ամուր ձեռքի կարիք է զգում: ԱԱԾ ներկա ղեկավար Արթուր Վանեցյանը, կարծես, չկարողացավ իր առաջ դրված խնդիրը կատարել, ու, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա հունվարից հետո: Վանեցյանը ևս հասկանում է, որ իր՝ ԱԱԾ ղեկավար լինելուն քիչ ժամանակ է մնացել, և այս առումով պատահական չէր մամուլում կազմակերպված տեղեկատվության այն արտահոսքը, որ Արթուր Վանեցյանը դառնալու է առաջին փոխվարչապետ:
ԱԱԾ պետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Վանեցյանը առաջին փոխվարչապետ դառնալու մեծ նպատակ ունի: Վերջին մի քանի շաբաթներին նա ամեն կերպ ցանկանում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցնել, որ ինքը տնտեսությունից ավելի լավ է գլուխ հանում, և օրինակ է բերում իր ընտանիքի հաջողված բիզնեսները, որոնք հեռակա կարգով ինքն է ղեկավարում:
Այս պահին դեռ հստակ չէ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում իր առաքելությունը տապալած Արթուր Վանեցյանին կվստահի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Դեռ պարզ չէ՝ Փաշինյանը ռիկսի տակ կդնի՞ երկրի տնտեսությունը, թե՞՝ ոչ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը