Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղրղզական Չոլպոն-Ատայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ ներկայումս կառույցում նախագահում է Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՏՄ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը: Միաժամանակ նիստի շրջանակում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված տարանցման հնարավորություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը