18 09 2019

Փաշինյանը չունի համապատասխան թիմ Արցախյան խնդրի լուծման համար. իրավապաշտպան

Փաշինյանը չունի համապատասխան թիմ Արցախյան խնդրի լուծման համար. իրավապաշտպան

«Մենք մտել ենք մի այնպիսի ժամանակահատված, որտեղ մենք Արցախյան հարցում անորոշության այն աստիճանն ունենք, որը չենք ունեցել երբևէ: Անորոշությունը գալիս է բոլոր դեպքերում մի կետից այն է ՀՀ իշխանությունները կարծես չեն կողմնորոշվել մինչև վերջ թե որն է այդ խնդրի իրենց տեսլականը»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման իշխանությունների դիրքորոշմանը:

Ըստ իրավապաշտպանի իշխանություններն իրենց հակասում են՝ ասելով, թե Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանին, այնուհետև Արցախում օգտագործում են միացում տեսլականը:

«Ով է գործող վարչապետի արտաքին հարցերում խորհրդրականը, ոչ ոք չգիտի: Ես կարծում եմ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի ուղերձներին, վերլուծաբաններին: Եվ կոչ եմ անում լուրջ վերաբերվել այդ ուղերձներին»,- ասաց Ալավերդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ