23 09 2019

Չի կարող խորհրդարանը կուրորեն գումար հատկացնել․ Էդմոն Մարուքյան

Չի կարող խորհրդարանը կուրորեն գումար հատկացնել․ Էդմոն Մարուքյան

«Այս 20 րոպեների ընթացքում եկանք այն եզրակացության, որ խորհրդարանից գաղտնի ցանկ չի կարող լինել, քանի որ հենց խորհրդարանն է այդ գումարը տվողը»,- ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը 92 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծին։

«Չի կարող խորհրդարանից գաղտնի, կուրորեն գումար տալ, բայց մեր հարցերին ի պատասխան ասվել է, որ սա  հարկային գաղտնիք է»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է  ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսվարողներին։ Մանարամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ