Եթե պատգամավորները համաձայն են հրաժարվել մարտի իրենց հավելավճարներից հօգուտ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի, ապա Կառավարության անդամները ևս պետք է այդպես վարվեն: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Դա, իհարկե, իրենց անձնական գործն է և իրենց իրավունքը, բայց եթե ելնում ենք այն հանգամանքից, որ պաշտոնատար անձինք ենք, անձինք, որոնք աշխատավարձ են ստանում հանրային միջոցների հաշվին, ապա այս հարցում պետք է նաև պատասխանատվություն զգանք»,- նշեց Սամսոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը