Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջապես ստիպեցի ինձ և կարողացա լսել Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը:
Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով: Կարելի է ասել սարսափած է, քաղաքացիների վրա հոխորտալով ստիպում է լուրջ վերաբերվել վիրուսին: Պնդում է, որ անլրջությունը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ առաջացնել:
Պարոն Փաշինյան, այդքան մի մտահոգվեք, հանգիստ եղեք. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մեր կյանքում բան փոխի: Դրան պինցետով կբռնենք, տնական արաղի մեջ կթաթախենք ու...
Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը