27 05 2020

Հայաստանը փոքր երկիր է, եթե փորփրենք, ձեր ընտանիքի հետ էլ կապեր կգտնվեն․ Փաշինյանը՝ Սամսոնյանին

Հայաստանը փոքր երկիր է, եթե փորփրենք, ձեր ընտանիքի հետ էլ կապեր կգտնվեն․ Փաշինյանը՝ Սամսոնյանին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց շինարարական աշխատանքների մասին՝ նշելով, որ դրանցից մի քանիսին ընդհատվել են, քանի որ չի իրականացվել տեխնիկական վերահսկողություն: «Եվ ինչո՞ւ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր: Այդպիսի մի ընկերություն ևս ներկայացրել է կեղծ բանկային երաշխիքի փաստաթուղթ, և այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտիքի հետ: Իսկ մենք գիտենք, որ Հայկ Ղալումյանը՝ Իջևանի համայանքապետի պաշտոնակատարը, ձեր քավորն է: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք կա հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե ոչ»,- հարցրեց Անի Սամսոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ