ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը էականորեն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ТАСС-ը:
«Մենք պետք է դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք կօգնեն հասնել տարածաշրջանում իրավիճակի ավելի երկարաժամկետ կայունացման»,- ասել է նա:
Միաժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, անհրաժեշտ է կանգնցնել ռազմական գործողությունները և դադարեցնել քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը