11 11 2020

Թուրքի առաջ կզել, եկել Երևանում հայերից վրեժ ե՞ս լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Թուրքի առաջ կզել, եկել Երևանում հայերից վրեժ ե՞ս լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության  «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում խոսել է Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի, կապիտուլյացիոն պայմանագրի, սպասվող հանրահավաքի, վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի եւ առաջիկա զարգացումների մասին։

«Վարչապետը ժողովրդի թիկունքում ստորագրել է կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր: Սա իրողություն է: Երկրում ստել են, պարբերաբար շրջաններ հանձնելով հայտարարել են՝ հաղթել ենք, հաղթում ենք: Կեղծիքի մեջ պահելով հասարակությանը, վերջին պահին ծածուկ կերպով մեր ազգին եւ ժողովրդին կանգնեցրեցին փաստի առջեւ:

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, դավաճանական գործունեության արդյունքում երկիրը հանգեց պատերազմի: Օրվա քաղաքական իշխանությունը պատրաստ չէր այս պատերազմին, բայց ինքը ոչ միայն ոչինչ չարեց պատերազմը կանխելու համար, այլ ամեն ինչ արեց երկիրը պատերազմի հասցնելու համար»,-ասել է նա:

«Սա Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չի, սա Հայաստանն է, ո՞նց կարելի էր էսպես վարվել էս երկրի ու ժողովրդի հետ: Դավաճանները երկիրը հանձնել են, եկել մեզ են մեղադրում: Պատերազմից 10-12 օր հետո Նիկոլ Փաշինյանն արդեն խոսեց դավաճանների ու դասալիքների մասին: Այսինքն ինքը միշտ այս ընթացքում մտածել է իր իշխանությունը պահելու մասին:

Հայաստանի արժանապատիվ ու հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին, ինքը պետք է հեռանա»,-ասել է Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ