26 11 2020

Մեր սխալներն այն աստիճանի չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Բաբկեն Թունյան

Մեր սխալներն այն աստիճանի չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Բաբկեն Թունյան

Նշանակումը կլինի նոր այդ ժամանակ կարծիք կհայտնեմ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ էկոնոմիկայի նախարար կարող է բիզնեսմեն նշանակվել:

«Ամեն դեպքում, բիզնեսմեն կնշանկվի, թե ոչ, թե գիտնական, ցանկացած թեկնածուի պարագայում մանրամասն քննարկումներ են իրականացվում, և որոշումը կայացվում է ոչ պահի տակ, ոչ էլ այլ բաներ հաշվի առնելով, ուղղակի հասկանում են այդ մարդը ի վիճակի՞  լինելու է ինչ-որ փոփոխություններ կատարել, ունի՞ բավարար փորձ, գիտելիքներ»:

Հարցին՝ ինչ է փոխվելու կառավարության կազմը փոխելով, արդյո՞ք կորսված տարածքները հետ են բերվելու, պատգամավորն ասաց. «Որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով հետ պետք է բերվեն, կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, որովհետև Հայաստնաը դեռ պետք է գոյատևի, և պետք է տնտեսությունը ու մնացած կառույցները, համակարգերը նորմալ աշխատեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ