18 05 2021

Կյանքը ցույց տվեց, որ Ռոբերտն ու Սերժը ճիշտ էին, Լևոնը՝ սխալ. էդուարդ Շարմազանով

Կյանքը ցույց տվեց, որ Ռոբերտն ու Սերժը ճիշտ էին, Լևոնը՝ սխալ. էդուարդ Շարմազանով

«Առնվազն տարօրինակ է, որ ՀՀ առաջին նախագահը, որ եղել է Արցախյան շարժման ակունքներում և իր օրոք հաղթական զինադադար է կնքվել,  մեր հաղթանակած 20 տարիները հավասարեցնում է Նիկոլի պարտության, կապիտուլյացիայի և  ազգային խայտառակության երեք տարիների հետ»։

Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում ունեցած ելույթին։

«2016թ․ պատերազմից հետո մենք ապացուցեցինք, որ և՛ ռազմի դաշտում և՛ բանակցային սեղանին մենք հաջողել ենք, այսինքն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունը լավագույնն էր ամբողջ բանակցային ժառանգության մեջ, որով պայմանավորված Արցախի ժողովուրդը վերջապես ստանալու էր կարգավիճակ»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ