09 06 2021

Էդ որո՞նք են համապատասխան մարմինները․ Մենք ԱԳՆ ունե՞նք․ Սերժ Սարգսյան

Էդ որո՞նք են համապատասխան մարմինները․ Մենք ԱԳՆ ունե՞նք․ Սերժ Սարգսյան

Իմ հիշեցումից հետո իրենց բոլոր ֆեյքերը, սուտի լրատվամիջոցները փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ: Բայց ինձ մոտ հարց է առաջանում, էդ երեկ հանկարծ մտածե՞ց, որ կարելի է այդպես անել: Այսինքն ինքը Աշոտիկի տեղը չգիտեր, գերիների տեղը չգիտե՞ր: Բա էն ժամանակ առաջարկե՞ր: Բա ինքը Ալիեւի հետ ուղիղ կապ ունի: Ի՞նչ է նշանակում հմապատասխան մարմիններին հանձնարարել է: Էդ որո՞նք են համապատասխան մարմինները: Մենք ԱԳՆ ունե՞նք: Նախարարի պաշտոնակատարն ո՞վ է, փոխնախարար էլ չկա, բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց: Այսինքն եթե շատ է ուզում, թող ուղիղ զանգի Ալիեւին, օպերատիվ կապ ունի, նրա հետ պայմանավորվածություններ ունի: Թող ասի: Բա եթե իր որդին պատրաստ է, ինքը պատրաստ է, բա ինչի՞ էր 2 օր առաջ ասում՝ թող գերիները 1-2 ամիս էլ համբերեն: Անհասկանալի է, չէ՞: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադռնալով վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան պատանդ եւ դրա դիմաց հետ բերել բոլոր գերիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ