20 01 2022

Դեռևս Բաքվից գրավոր արձագանք չենք ստացել․ Արմեն Գրիգորյան

Դեռևս Բաքվից գրավոր արձագանք չենք ստացել․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանին մեր առաջարկությունները վերաբերում են սահմանում իրավիճակի ստեղծմանը, որը բարենպաստ պայմաններ կստեղծի, որպեսզի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսենք։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս առաջարկությունների մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի մեր քաղաաքկան թիմի ներկայացուցիչները ներկայացրել են, դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ