Այսօրվա պոպուլիզմի դեմ հակաթույնը կարող է լինել ազգային կոդը: Շատ բարդ է ժողովդրին այս գաղափարի շուրջ համախնբել, որովհետև իշխանությունը վարդագույն ակնոցներ է բաժանում ժողովրդին և ասում, որ որևէ խնդիր չկա, խաղաղության օրակարգով ենք գնում: Այս մասին «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
«Պատերազմից հետո միայն Կապան քաղաքից 1000 մարդ լքել է իր տունը և հեռացել է: Այսինքն արտագաղթը և ծնելիության դինամիկան շատ լուրջ մարտահրավերներ են լինելու առաջիկա 5-10 տարիներին: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի կասեցնել արտագաղթը հատկապես սահմանամերձ բնակավայրերից»,-ասաց նա: Պատգամավորը խոսեց նաև դիվանագիտական կորպուսում նաշանակումների մասին՝ ասելով, որ փոփոխվող աշխարհում մեր զինվորները պետք է լինեն դիվանագետները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը