28 05 2022

Մենք այս ընթացքում ամբողջ աշխարհին փաստեցինք, որ հայը ծնկի չի եկել․ Իշխան Սաղաթելյան

Մենք այս ընթացքում ամբողջ աշխարհին փաստեցինք, որ հայը ծնկի չի եկել․ Իշխան Սաղաթելյան

«Սիրելի՛ հայրենակիցներ․

Մենք այս ընթացքում մեր բարեկամ երկրներին, թշնամիներին ու ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք և փաստեցինք․

1․ Հայ ժողովուրդը ծնկի չի եկել և պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար

2․ Հայ ժողովուրդը չի ընդունում օրվա իշխանույթյան՝ կտոր-կտոր հայրնեիքը հանձելու քաղաքականությունը, Նիկոլը չունի ժողովրդի կողմից մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

Մենք միասին փաստեցինք, որ ժողովրդին խաբելով, իշխանության ղեկին հայտնված անձն այլևս չունի ժողովրդի աջալցություն, նա լեգիտիմ չէ»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հատկանշելով, որ մեկ ամսվա պայքարում կան  մի շարք ձեքբերումներ․   

«Թեև դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին, բայց մենք մեր նպատակին այդքան մոտ չենք եղել որքան հիմա, և մեզ պետք է ուժերի համախմբում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ