06 11 2023

Չեմ հասկանում, Հայաստանի իշխանությունները մենակ փախնելու համար ե՞ն. արցախցի



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները:  Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ: Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչայնին, ով շտապում էր կառավարություն։

«Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ, հետ վերադառնամ, կպատասխանեմ հարցերին», - ասաց նախարարը։

«Գոնե հարգանք ունենար կանգներ ասեր՝ հարգելի սպաներ ձեր խնդիրը հասկանում եմ ու ձեր խնդրով գնում եմ կառավարություն, այլ ոչ թե՝ արհամարհեր ու գնար , չեմ հասկանում,  Հայաստանի իշխանություները մենակ փախնելու համար ե՞ն, գոնե հարգանք ունենար կանգներ, խոսեր»,-ասաց արցախցի մայոր Արմեն Պետրոսյանը   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ