11 07 2024

21 անհետ կորածների հարազատները ԴՆԹ թեստ են հանձնել, որևէ համընկնում չի եղել. Արցախցի



Ունենք 21 անհետ կորած, դիմել ենք տարբեր կազմակերպություններ, ոչ մի տեղից դրական կամ բացասական պատասխան չեն տվել, կարծես ոչ մեկ չի ուզում զբաղվել այդ հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տեղահանված արցախցի կինը:

«Անհետ կորած համարվող արցախցիներից Կարենը հոկտեմբերի 7-ին Շուշիից զանգել է իր ընկերուհուն: Այդ փաստը ներկայացվել է Կարմիր խաչ, ԱԱԾ։ Փաստացի մինչև օրս որևէ տեղեկություն չկա, ոչ թե չեն կարողանում գտնել, այլ չեն ուզում բացահայտել այդ զանգը։ Մենք հիմա օդից կախված ենք, վստահ ենք, որ մեր հարազատները ողջ են, հիմա գտնվում են ադրբեջանցու ձեռքի տակ։ Պահանջում ենք՝ գտնեն ու բերեն: 21 անհետ կորածների հարազատները ԴՆԹ թեստ են հանձնել, որևէ համընկնում չի եղել, իսկ պայթյունի տարածքում որևէ մասունք մնացած չի եղել։ Հետևություն՝ նրանք ողջ են։  Շատ մարդիկ են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տարել տեղանքից։ Ասում են, տեսել են՝ վիրավորներին տարել են ռուսական բազայի տարածք բուժելու նպատակով, հետո մեծ մեքենաներով նրանց տարել են։ Վստահ ենք՝ իրենք կան, ողջ են, սպասում ենք, որ թեկուզ մեկ ամսից, մեկ տարուց վերադառնան, թեկուզ մեկ ոտքով կամ մեկ ձեռքով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ