Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«2009 թվականի փետրվարի 1-ին ընդհատակից _hrachyahakobyan_ի միջոցով ահա այսպես շնորհավորեցի Աննայի ծննդյան օրը։
Իսկ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրանում է մեր ամուսնության 27-րդ տարեդարձը»։
2008թ․ մարտիմեկյան զանգվածային անկարգություններից հետո Նիկոլ Փաշինյանը թաքնվում էր աևդաևադատությունից, և տեսանյութում երևում է, որ կնոջը սերենադ է նվիրել։
Նիկոլ Փաշինյանի գրառման տակ հարյուրավոր մեկնաբանություններ են, մեծ մասը, ինչպես միշտ, հայհոյանք, վիրավորանքներ, հիշեցումներ՝ սուտ խոստումների, Արցախը հանձնելու և այլնի մասին։
Ի դեպ, Փաշինյանին շնորհավորողների թվում է Արծրուն Հովհաննիսյանը։
Նրան էլ, սակայն, ֆեյսբուքյան օգտատերերը արձագանքել են՝ հիշեցնելով «հաղթելու ենք» կարգախոսը։
Գրառումների մի մասը՝ ստորև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը