07 12 2020
Փաշինյանի առաջիկա լայվի դրույթներից․ Մարինե Սուքիասյանի հոդվածը
«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի առաջիկա լայվից դրույթներ․
- Ինձ մեղադրում են, որ իմ ստորագրած թղթով վտանգներ են առաջացել Կապանի օդանավակայանի համար՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեզ են մնում «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի օդանավակայանի մի մասը։
- Ինձ մեղադրում են, որ մեր տարածքով անցնելու է Ադրբեջանի երկու հատվածները կապող երկաթուղին՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեր լիակատար վերահսկողության տակ են մնում Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճի բարձունքները։
- Ինձ մեղադրում են, որ Ադրբեջանին են հանձնվել Դադիվանքն ու Ղազանչեցոցը՝ մոռանալով նշել, որ պայմանագրով մեզ են մնում են Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկի Սուրբ Աննան և Կոնդի Սուրբ Հովհաննեսը։
- Ինձ մեղադրում են, որ ես պատերազմը շուտ չեմ կանգնեցրել՝ ունենալով նման մի քանի հնարավորություն՝ մոռանալով ասել, որ 90-ականների պատերազմը տևել է 4 տարի, իսկ այս անգամ ընդամենը՝ 44 օր։
- Ինձ մեղադրում են Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ձևավորելու մեջ՝ մոռանալով նշել, որ ընդամենը 44 օրում ես Վլ. Պուտինին զանգել եմ շատ ավելի, քան նախկինները իրենց ողջ գործունեության ընթացքում։
- Ինձ մեղադրում են, որ ճակատագրական բոլոր որոշումները, այդ թվում՝ կապիտուլյացիան, կայացրել եմ միակամ, խորհրդակցելով ընդամենը մի քանի հոգու հետ, մոռանալով, որ 90-ականներին Ղարաբաղի ղեկավարությունը՝Ռոբերտ Քոչարյանն ու իր զինակիցները, Շուշին և մյուս բնակավայրերն ազատագրելիս դարձյալ որոշումները կայացրել են նեղ խմբով՝ տեղյակ չպահելով հանրությանը։
- Ինձ մեղադրում են, որ հեղափոխական վարչապետը շատ արագ ընտելացավ ճոխ կյանքին՝ կառավարական ամառանոցներ, ուղղաթիռ, նոր մեքենաներ և այլն՝ մոռանալով, որ ես Հիսուսի նման որևէ կարևորություն չեմ տալիս նյութական արժեքներին։
- Ինձ մեղադրում են մեր հազարավոր տղաների մահվան մեջ՝ մոռանալով նշել, որ մեր կառավարության ջանքերով մենք զոհեր չունեցանք կանանց շրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը