5-րդ ալիքը կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացրել է շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի մենախոսությունը:
«Շուռնուխեցի տղա եմ. էստեղ մեծացել եմ էստեղ ապրում եմ, տունս շինած ակուրատնի, սաք-սաք գոմը սարքած, տունը սարքած, ոչխարը պահում ենք, անասունը պահում ենք: Հիմա, որ տենց հարամվել ա, ես էլ խի՞ ապրեմ։
Ասում ենք՝ զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , երեխուս որ տանի, չկրակե՞մ գոնե, յանի ծնողը տեսնի իր երեխային թուրքը տանի՞…։
Առավոտը լույսը բացվում ա, երեխաս տեսնում ա, ես տեսնում եմ, հեն է՝ թուրքը… Ի՞նչ անեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը