Թշնամու շարժը Սև լճի կողմից է. Գորիսի փոխքաղաքապետ
Գորիսում ևս իրավիճակը լարված է, դեռևս լսվում են հրետանու ձայները. Իրինա Յոլյան
ՄԻՊ-ը հավաքագրում է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները
Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին
Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. կոնգրեսական Ֆրենկ Փալոուն
Պետքարտուղարությունն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար. կոնգրեսական
Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. News.am
Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են
Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Քարաշենի ուղղությամբ. շինություններ են վնասվել․ Sputnik Արմենիա
Ադրբեջանական զինված ուժերի թիրախում է նաեւ Վերիշեն գյուղը․ Արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում
Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում․ հայտարարություն
Արցախում իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ
Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է
Սոթքում այս պահին գնդակոծությունը շարունակվում է
Սահմանին դիրքային մարտերը շարունակվում են
Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ
ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին
Հայաստանը, ըստ վարչապետի աշխատակազմի, արդեն դիմել է ՀԱՊԿ
Հրետանի են աշխատացնում, Սոթքի զորամասը քարուքանդ արեցին. Հակոբ Ավետյան․ 168.am
Ավերածություններն ահռելի են. Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար
Ամենապահով տեղն ապաստարաններն է, իսկ ճանապարհներին խցանումներ կլինեն, ռազմական տեխնիկայի շարժերին կխանգարեն․ Արթուր Ղոջաբաղյան․ news.am
Լսվում են հրետակոծության ձայներ, հորդորել ենք բնակչությանը մնալ իրենց տեղում. Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող
Փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի․ Փամբուխչյան
Իմ հրամանով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար․ նախարար