09 11 2018

Թոշակառուների կյանքը հետաքրքիր կդառնա

Թոշակառուների կյանքը հետաքրքիր կդառնա

Պետության կողմից աջակցություն ունեցող միջոցառումների տոմսերի մի մասն այսուհետ Մշակույթի նախարարությունը կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, վերջինս էլ՝ թոշակառուներին։ Դա կարող է լինել դահլիճի նստատեղերի 2,5 տոկոսից մինչեւ 10-20 տոկոսը։ Ծրագիրը գործում է նոյեմբերի 10-ից, և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրանից կօգտվի ավելի քան 4000 թոշակառու։

Ծրագիրը ներկայացնելու համար մամուլի ասուլիսի էին հրավիրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ