«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց, և այլն:
Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը