«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված և շահարկված թեման կապված է տարադրամի փոխանակման կետերի և գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ: Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի, սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի և վատագույնի միջև:
Այսինքն՝ ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը:
Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաև իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որևէ շեղում:
Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել ևս երկու խնդիր, ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում և վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, և երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»,:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը