«Փաստ»-ը գրում է․ «Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտրության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին:
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչու են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան:
Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ ևս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հարցը կարգավորել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը