Օգոստոսի 24-ին պաշտոնական մեկօրյա այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հայաստանի անկախությունից ի վեր՝ Գերմանիայի կանցլերը Հայաստան էր ժամանում առաջին անգամ:
Կանցլերին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Գերմանիայի կանցլերն այցելեց նաև Թումո կենտրոն:


Այնուհետև վարչապետի նստավայրում տեղի ունեցան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:


Լրատվամիջոցների հետ հանդիպմանը ղեկավարներն ամփոփեցին բանակցությունների արդյունքները:



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից երեկոյան վարչապետի նստավայրում տրվեց պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես եկան փոխադարձ բաժակաճառերով՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Երեկոյան Գերմանիայի կանցլերը ՀՀ նախագահի ու վարչապետի ուղեկցությամբ շրջեցին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը