14 02 2025

Մենք կարող ենք խելամիտ կարգավորման գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱՄՆ փոխնախագահ

Մենք կարող ենք խելամիտ կարգավորման գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԱՄՆ փոխնախագահ

«Սպառնալիքը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում Եվրոպայի հետ կապված, Ռուսաստանը չէ, Չինաստանը չէ։ Ինձ մտահոգում է ներսից եկող սպառնալիքը, նահանջը՝ կարևոր արժեքներից»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նա կշտամբել է Եվրոպային խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի համար։ Վենսի խոսքով` ԵՄ-ի խնդիրն այն է, որ իշխանությունները պետք է հաստատեն ժողովրդավարության իրենց մանդատը, չվնասեն ընդդիմախոսներին, նրանց բանտարկեն կամ ճնշում գործադրեն լրատվամիջոցների վրա։

Վենսը որպես խոսքի ազատության սահմանափակման օրինակ է բերել Եվրահանձնաժողովի գործողությունները սոցիալական մեդիայի դեմ: Նրա խոսքով՝ ինքը «չի կարողանում հասկանալ եվրոպական որոշ երկրներին» և «որոշակի բարկությամբ է նայում Եվրոպային»։

«Եթե մարդիկ հայտնում են իրենց կարծիքը և դրա համար պատժվում են, Թրամփի վարչակազմը ճիշտ հակառակը կանի։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Եվ մենք աշխատելու ենք, որպեսզի այդ տարբեր տեսակետները կարողանան գոյություն ունենալ»,- ասել է նա: 

Վենսը նշել է, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե այս կամ այն երկիրն է, այլ սեփական արժեքների խարխլումը։

«Ես տեսնում եմ, որ այսօր այստեղ կան բազմաթիվ խոշոր ռազմական առաջնորդներ, բայց չնայած Թրամփի վարչակազմը շատ անհանգստացած է Եվրոպայի անվտանգությամբ և կարծում է, որ մենք կարող ենք խելամիտ կարգավորման գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և մենք նաև կարծում ենք, որ կարևոր է, որ Եվրոպան զգալի քայլեր ձեռնարկի առաջիկա տարիներին՝ սեփական պաշտպանությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Նա կշտամբեց Եվրոպային խոսքի ազատությունը սահմանափակելու փորձի համար՝ մատնանշելով, որ երբ նայում ես Եվրոպային այսօր, «երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է պատահել Սառը պատերազմի որոշ հաղթողների հետ»:

Եզրափակելով, Վենսն ասաց, որ եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարողացել է գոյատևել ակտիվիստ Գրետա Թունբերգի 10 տարվա «կշտամբանքներին», ապա Եվրոպան կարող է  մի քանի ամիս «դիմանալ» Իլոն Մասկին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ