01 06 2018
10 մարզպետից 8-ը նշանակվել են
ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստին որոշում կայացրց մի շարք մարզպետներ նշանակել-ազատելու մասին:
Ըստ այդմ,
- Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից:
- Կարապետ Գուլոյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից:
- Հարություն Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
- Հովիկ Աբովյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից:
- Արթուր Նալբանդյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից:
- Կարեն Բոթոյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
- Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ:
- Գարիկ Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզպետ:
- Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:
- Վահե Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:
- Կարեն Սարուխանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:
- Իշխան Սաղաթելյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:
- Արագած Սաղաթելյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:
- Հրանտ Մարգարյանը նշանակվեց Լոռու մարզպետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարզպետների նշանակումը կատարվել է քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը