06 11 2023

Միգուցե Ադրբեջանի պահանջն է, որ ՀՀ-ն ոչնչացնի Արցախի սպայական կազմը՝ կորիզը. պահեստազորի մայոր



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները:  Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ:

«Նաև ՀՀ այն զինծառայողների շահերն է վտանգված այսօր, ովքեր իրենց ծառայության որոշակի ժամկետ անց են կացրել Պաշտպանության բանակում: Բամաթիվ ընկերներ ունենք ՀՀ տարբեր մարզերից զորակոչված, որոնք  տարիներով ծառայել են ՊԲ-ում, հետագայում տեղափոխվել են  ՀՀ: Այսօր մենք՝ Արցախի ՊԲ սպաներս պայքարում ենք նաև ՀՀ քաղաքացիների շահերի համար, որպեսզի հետագայում իրենց շահերն էլ չվտանգվեն, որովհետև վտանգ կա, որ իրենց ծառայությունը ՊԲ-ում հաշվի չեն առնելու: Միգուցե Ադրբեջանի պահանջն է, որ ՀՀ-ն ոչնչացնի Արցախի սպայական կազմը՝ կորիզը. Մի՞թե կարելի է մարդկանց կենսագրությունը ոչնչացնել, հավասարեցնել զրոյի՝ մեկ օրվա ընթացքում»,- լրագրողնրի հետ զրույցում ասաց պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ